CARMARK (IAA MOTORS-ի իրավահաջորդը) - IAA ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՎՏՈԱՃՈՒՐԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀՀ-ում




 

IAA MOTORS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

IAA MOTORS ընկերությունը հանդիսանում է Ամերիկայի խոշորագույն Insurance Auto Auction (IAA) ավտոաճուրդի պաշտոնակն ներկայացուցիչը Հայաստանում։

Ընկերությունը հիմնադրվել է 2003 թ․-ին՝ բացելով առաջին մասնաճյուղը Վրաստանում, այնուհետև ընդլայնվելով, 2016թ-ին նոր մասնաճյուղեր է բացել Հայաստանում և 2017թ-ին՝ Ուկրաինայում։ Այսօր IAA MOTORS-ը ներկայանում է 7 մասնաճյուղով, 3 երկրներում։

Երկրորդական շուկայի ավտոմեքենաները ունեն մեծ պահանջարկ առաջին հերթին իրենց գնի գերմատչելի լինելու շնորհիվ։ Անգամ թեթևակի վթարը կարող է մինչև 3 անգամ նվազեցնել մեքենայի շուկայական գինը։ Իսկ հուսալի վերանորոգումը, որը անհամեմատ մատչելի է ներկրվող երկրներում (ԱՄՆ-ի համեմատությամբ), թույլ կտա վերադարձնել մեքենայի նախնական տեսքը, որակը և ապահով գործարկել այն երկար տարիներ։
 

INSURANCE AUTO AUCTION (IAA) ԱՎՏՈԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Insurance Auto Auction (IAA) ընկերությունը ավտոմեքենաների խոշորագույն աճուրդային ընկերություններից մեկն է ԱՄՆ-ում, որը կապող օղակ է տրանսպորտային միջոցների վաճառողների և գնորդների միջև:

Ընկերությունը հիմնադրվել է 1982թ.-ին: Տասնամյակների ընթացքում մասնաճուղերի  թիվն ակտիվորեն աճել է՝ տարածվելով ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում: Այսօր ընկերությունն ունի 3600 աշխատակից, 190 մասնաճյուղ։

 

Յուրաքանչյուր տարի աճուրդից ձեռք է բերվում ավելի քանի 2,5 միլիոն ավտոմեքենա:

 

IAA ավտոաճուրդներում ներկայացված մեքենաների ցանկը թարմացվում է ամեն օր՝ այսպիսով ապահովելով ամենալայն ընտրության հնարավորությունը։
 

team
Մեքենայի Արժեք
Աճուրդ
Աճուրդի վայր

Տեղափոխման վճար
Շարժիչի Տեսակ
Տարիք
Շարժիչի ծավալ, սմ³
Տրանսպորտի տեսակ